Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Չաբի Ալոնսոն, ով այժմ հանդես է գալիս «Բավարիայում», հաջողություն է մաղթել իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում:
«Աստված տա, որ կիսաեզրափակիչ դուրս գա «Ռեալը»: Ես նրանց լավագույնն եմ մաղթում այդ խաղում: Սա այն թիմն է, որին շատ ջերմ եմ վերաբերվում, չէ՞ որ դեռ թարմ է այն ամենը, ինչ զգացել եմ այնտեղ: «Ռեալում» շատ ընկերներ ունեմ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է առանց գոլերի, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր: