Ազգային Ժողովը բանակում չծառայած ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի հնարավորությունը երկարաձգեց մեկ տարով:
խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում լրացումեր և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին երին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից: