Իտալիայի հատուկ ծառայություններն անցել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքներից հետո: Ծայրահեղականները սոցցանցերում տեղադրել են լուսանկարներ հետևյալ գրությամբ. «Մենք ձեր փողոցներում ենք: Սպասեք X ժամին»: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

 

Լուսանկարներն արվել են Հռոմի կենտրոնում, մասնավորապես, Կոլիզեյի և Էքսպոկենտրոնի ֆոնին, որտեղ շուտով կբացվի համաշխարհային ցուցահանդեսը, և նույնիսկ ոստիկանի կողքին:

 

Հատուկ ծառայություններն այժմ փորձում են պարզել՝ ինչպիսի սարքավորման միջոցով են արված լուսանկարները: Սակայն հետախուզությունում ասում են, որ սպառնալիքներն, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվող ահաբեկչության մասին նախազգուշացում չեն, այլ երկրի խոցելիությունը ցույց տալու միջոց: