Համացանցում հայտնվել է ռուսական արտադրության Il-76TD ռազմա-տրանսպորտային այրվող ինքնաթիռի տեսանյութը: Այս մասին տեղեկացնում «politolog.net» պարբերականը:
Ինքնաթիռը ոչնչացվել է Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմաօդային ուժերի կոալիցիայի հարձակման ժամանակ:
Դա տեղի է ունեցել դեռ ապրիլի 30-ին, սակայն տեսանյութը միայն հիմա է հայտնվել: Ըստ ԶԼՄ-ների՝ հավանաբար վնասվել է ռուսական հումանիտար շարասյունը, որը գտնվում էր Il-76TD տրանսպորտային ինքնաթիռում:
Հարկ է նշել, որ Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը: Հավանաբար, ոչ մի մեկնաբանություն Ռուսաստանի ԱԳՆ-ից չի հնչի, քանի որ իրավաբանորեն ինքնաթիռը ձևակերպված էր որպես «Եմենի ռազմական ավիացիա», ինչի մասին վկայում է այդ պետության դրոշի առկայությունը ոչնչացված օդանավի վրա:
Հիշեցնենք, որ Արաբական կոալիցիան խոստացել է ռմբակոծել ռուսական ինքնաթիռները, եթե նրանք նկատվեն Եմենի երկնքում, քանի որ նրանք զբաղվում են գրոհայինների համար զենքի տեղափոխմամբ: