Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Արքայական ակումբը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ:
Առաջին խաղակեսում մադրիդցիների կազմում աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն (3'), Խամես Ռոդրիգեսը (37') և Թոնի Կրոսը (45), հյուրերի կազմում` Էրասկոն (10'):
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ Ռոնալդուն իր երկրորդ գոլը խփեց, իսկ խաղավատին Գորկան կրճատեց հաշվի տարբերությունը:
Հանդիպման 83-րդ րոպեին Վարանը երկրորդ դեղինը ստանալու պատճառով հեռացվեց դաշտից:
Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը միավորների քանակը հասցրեց 53-ի և բարձրացավ երկրորդ հորիզոնական` շրջանցելով «Ատլետիկոյին»: