Կիեւը եւ Թեհրանը քննարկում են Իսլամական Հանրապետությունից Ուկրաինայի տարածքով Եվրոպա նավթի մատակարարումների, ինչպես նաեւ ուկրաինական ձեռնարկություններում նավթամշակման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտ արարել Է Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկովը:
«Մենք շահագրգռված ենք Ուկրաինային նավթամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում, մյուս կողմից՝ Իրանը շահագրգռված Է դիվերսիֆիկացնելու իր նավթի ու նավթամթերքի արտահանումը: Ուստի նաեւ Ուկրաինայի տարածքում իրանական նավթի վերամշակման եւ Ուկրաինայի պահեստարաններում իրանական անմշակ նավթի պահման հնարավորության հարց Է առաջանում: Դա հետաքրքիր ուղղություն Է, եւ մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունները»,-ասել Է Զուբկովը:
Նա նշել Է, որ, թեեւ ԵՄ-ին իրանական նավթի մատակարարումը ռազմավարական հարց Է, դրանում երկու կողմերն Էլ շահագրգռված են:
«Իրանում գտնվող Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ Է անցկացրել նավթի նախարարի, ագրոարդյունաբերական համալիրի նախարարի հետ: Վաղը հանդիպելու ենք առաջին փոխնախագահի հետ, եւ գլխավոր հարցը համագործակցության վերականգնումն Է»,-հավելել Է փոխվարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: