Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշն ուժերը չափեց Լեհաստանը ներկայացնող Մոգամեդմուրադ Գաջիևի հետ և պարտվեց 6:0 հաշվով: Գաջիևը եզրափակչի ուղեգիր նվաճեց, ինչի արդյունքում Սաֆարյանը բրոնզի համար պայքարի հնարավորություն ստացավ:

Սփոփիչ գոտեմարտում Սաֆարյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչն էր, ում մեր մարզիկը պարտվեց 4:9 հաշվով և լքեց պայքարը: