Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց հանդիպեցին «Բանանցն» ու «Միկան»: Հանդպումն ավարտվեց Տիտո Ռամալյոյի թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:
Լաերսիոն մեկնարկից երեք րոպե անց բացեց հաշիվը, իսկ Ացամազ Բուրաևը 38-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
Արդյունքում «Բանանցը» դարձավ 2015/16 մրցաշրջանի գավաթակիրը: Ակումբը ձեռք բերեց նաև Եվրոպայի լիգայի որակավորման փուլի մասնակցության իրավունք:
Լուսանկարները`«Բանանցի» ֆեյսբուքյան էջից