Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 26-ի՝ աշխատանքային չորեքշաբթի տեղի ունեցած իրադարձությունները:

 

Մամուլում մի քանի ուշագրավ հրապարակումներ են տեղ գտել, որոնք ներկայացնում ենք ստորև՝ մեկ տողով:

 

ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, այն զինյալնրը, որոնք սպանել են ոստիկան, կդատապարտվեն ցմահ ազատազրկման: Այս մասին գրել է «Ժամանակ» օրաթերթը:

 

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ՀՀ ԱԺ նախագահ գալուս Սահակյանի որդու գլխին սև ամպեր են կուտակվում: Թե որն է խնդիրը՝ կարդացեք այստեղ:


Հովիկ Աբրահամյանն էլ վերականգնում է առողջությունը: Այս մասին, այսօրվա իր համարում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

 

Օրվա թոփ թեման ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էր:

 

«Ուզում եմ հենց ես անձամբ պատասխանել, որ դուք էլ, հանրությունն էլ տեղյակ լինեք: Դուք բոլորդ էլ հիշում եք' ես 2015 թվականի փետրվարի 12-ին ելույթ ունեցա, հայտարարեցի, դիմելով իմ ժողովրդին, իմ թիմակիցներին, որ եթե պետք է արյուն թափվի իմ ժողովրդից, ապա ես դրան դեմ եմ, ես թույլ չեմ տա: Եթե ես եմ կազմակերպել, ժողովուրդն ինձ հավատում է, ես դա թույլ չեմ տա, եթե ժողովուրդն իմ հետեւից գալիս է, ապա ես իրավունք չունեմ: Գիտեք, որ հեղափոխություն էր հասունացել, իսկ հեղափոխություններն առանց արյան չեն լինում»:


Ծառուկյանի զրույցը լրագրողների հետ՝ կարդացեք և դիտեք ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


«ընդդիմադիր» կոչվող քաղաքական ուժերը՝ ներկայացված ներկայիս խորհրդարանում, վաղուց կամովին վերածվել են իշխանությունների յուրատեսակ կցորդի ու բացի զուր տեղը ճղճղալուց՝ ուրիշ այլ բանի ընդունակ չեն: Այս ամենում կարելի է հաստատապես համոզվել՝ ստուգելով, մասնավորապես, վերջին շրջանում հայրենի խորհրդարանում անցկացված որոշ քվեարկությունների արդյունքները. դրանցից պարզ է դառնում, որ ընդդիմադիրներից շատերը, հակառակ ունեցած ելույթների, քվեարկել են ճիշտ այնպես, ինչպես ձեռնտու է եղել իշխանություններին: Հենց միայն Տիգրան Մուկուչյանի շուրջ վերջերս տեղի ունեցած քննարկումն ու քվերակությունը բավարար է, որպեսզի պարզ դառնա, որ մեր «ընդդիմադիրների» շրջանում բավական լայնորեն տարածում է ստացել իշխանություններին ծախվելու պրակտիկան. Մուկուչյանը ստացել էր 98 ձայն այն պարագայում, երբ ՀՀԿ-ից 6 հոգի բացակայել էր ու քվերակության ժամանակ դահլիճում չէր գտնվել: Հետևաբար՝ հարց. որտեղի՞ց հավելյալ 32 ձայն...Ցավոք, սա ընդամենը մեկն է այն բազում դեպքերից, որոնք բավական ցցուն կերպով ցույց են տալիս, թե ինչի են վերածվել հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները, որոնց, ի դեպ, ժողովուրդը ևս վստահության քվե է տվել:


Մանրամասները՝ կարդացեք «Քաղաքական համակարգի առողջացման հիմնական նախապայմանը...» վերլուծությունը:


Վերլուծաբան Սարգիս Հակոբյանն էլ գրում է, որ դեռ չի վերացել պատերազմի վտանգը.


Ադրբեջանի ղեկավարը ոչ թե բանակցային միջավայր և քննարկումների դաշտ է ստեղծում, այլ՝ ԼՂՀ-ի համար անհեթեթ կարգավիճակ առաջարկելով՝ հող է նախապատրաստում իր հնարավոր ռազմական արկածախնդրության համար: Կարգավորման հին փաթեթն արդեն ակտուալ չէ նաև Երևանում. Հայաստանն ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում բանակցել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում:


Ամբողջ վերլուծությունը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Օրվա վերջում էլ ողբերգական  լուր սահմանից: Ադրբեջանական կողմը դիմել է հերթական ստոր և սադրիչ գործողություններին, լարված է պահել իրավիճակը, զոհվել է 20 ամյա հայ զինծառայող:


Օրվա կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: