Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

28 մարդ մնացել է սողանքների տակ, 13-ին քշել են ուժեղ հեղեղումները, 22-ը մահացել են շինությունների փլվելու հետևանքով, չորսը խեղդվել են, ևս 16-ը մահացել են այլ պատճառներով կամ համարվում են անհետ կորած:

Հունիսի 22-ից սկսված հորդառատ անձրևների հետևանքով տարհանվել է ավելի քան 1.6 մլն մարդ, շուրջ 470 հազարը շտապ օգնության կարիք ունեն: Տարերային աղետը քանդել է 53 հազար տուն:

Փրկարար գործողություններում ներառված են ավելի քան 52 հազար զինվորական, ոստիկանության կամ փրկարար ծառայության աշխատակից: