Հուլիսի 16-ին Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, որի պատճառով օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: 

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանից բուժկենտրոն տեղափոխելիս ուղևորը մահացել է: Նա 1936 թ. ծնված ՌԴ քաղաքացի էր»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ վերջինս ինթնաթիռում եղել է իր որդու հետ:

Հովհաննիսյանը նշեց, որ դեպքից հետո Վոլգոգրադից չվերթը շարունակվել է: Օդանավը Երևանում վայրթջք է կատարել ժամը 22:20-ին: