Հնդկաստանում հեղեղումների պատճառով 2017 թվականի ընթացքում մահացել է շուրջ 600 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուն:
226 հազար մարդ բնակվում է ճամբարներում, 63 հազարի տները քանդվել են, վնասվել են շուրջ 280 հազար հեկտար ցանքատարածություններ:
Հեղեղումները Հնդկաստանում ամենավտանգավոր տարերային աղետներից են: 2016 թվականի ընթացքում տարերային աղետների հետևանքով երկրում զոհվել է շուրջ 1600 մարդ: Դրանցից ամենաշատը՝ շուրջ 700 մարդ, մահացել են սաստիկ շոգերի պատճառով: Մահացության մակարդակով երկրորդ հորիզոնականում են հորդառատ անձրևները՝ 475 մարդ: Եվս 415-ը մահացել են կայծակի հարվածից: