Շրի Լանկայում կոկորդիլոսը հոշոտել է Financial Times-ի լրագրող Փոլ ՄաքՔլինին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ականատեսի խոսքով՝ լլրագրողն ընկերների հետ գտնվել է Արուգամ ծովածոցի լողափերից մեկում։ Տեղացիները լսել են, թե ինչպես է ՄաքՔլինը ճչացել, երբ կոկորդիլոսը նրան ջուրն է քաշել-տարել։

Օքսֆորդի համալսարանի սանը թերթին միացել էր երկու տարի առաջ որպես ստաժավորվող և աշխատել fastFT լրատվական ծառայությունում։