Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 114,152,851 դոլար 486.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,455,676 ԱՄՆ դոլար 488.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 22,050,000 դոլարի առք եւ վաճառք 488.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,004,147 եվրո 569.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,365,503 եվրո 573.67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,723,655,495 ՌԴ ռուբլի 8.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 633,754,894 ՌԴ ռուբլի 8.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 74.1 մլն ԱՄՆ դոլար: