Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել են 12 զինյալ, նրանց պատկանող ապաստարաններ ու պահեստներ: