Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը որևէ բան չգիտի Արթուր Ասատրյանի վերադարձի մասին․ 

«Ինձ անգամ 40 միլիոնանոց ադրբեջանցիք չեն անհանգստացնում, ուրիշները խի՞ պետք է անհանգստացնեն։ Ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ, իմ թշնամին թուրքն ա, եթե որևէ մեկը փորձի ինձ թշնամի դառնա, ուրեմն թուրք ա»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալն՝ ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի՝ Հայաստան վերադարձին։

 

Հարցին՝ իրեն չե՞ն մտահոգում ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումները, Գրիգորյանը պատասխանեց․ «Աբսալյուտնո, լավ են անում, հո չե՞ն եկել կոռուպցիա սարքեն, եկել են, որ բացահայտեն»։