Հետընտրական շրջանում, ինչպես և սպասվում էր, հայաստանյան շուկայում գնաճ է արձանագրվել: Մասնավորապես թանկացել է սննդամթերքը: Սպառողների միությունը վերջին ժամանակահատվածում բանկչությունից ահազանգեր է ստացել ձվի և ձկնամթերքի գների թանկացման վերաբերյալ: Միության նախագահ Արմեն Պողոսյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ հացամթերքի գներն էլ են աճել:
«Ես նամակ եմ ուղարկել նախագահի վերահսկողական ծառայության պետին, այն մասին, որ պետք է ստուգայց արվի: Հացի, շաքարավազի և էլի մի քանի տեսակ ապրանքների շուկայում քողարկված թանկացում է գնում: Շաքարավազում խոնավության տոկոսն է բարձր, հացի քաշն է նվազել, վերջին հաշվով գինն ավելի թանկ ենք վճարում: Եթե հացի քաշը թեթևանում է կամ շաքարավազը խոնավ է, ոչ ոք չի կարող նկատել դա, վիճակագրության մեջ չի էլ մտնում այդ թանկացումը»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ, ցավոք, իր նամակը նախագահի վերահսկողական ծառայությունից վերահասցեագրել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, ինչն ըստ նամակի հեղինակի' սխալ է: Արմեն Պողոսյանը պնդում է, որ այդ աշխատանքներով պետք է զբաղվի վերահսկողական ծառայությունը:
Արմեն Պողոսյանը նշում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր հայաստանցի ամեն օր ուտում է 400 գրամ հաց ու հացաբուլկեղեն, ինչը աղքատության արդյունք է: «Դա նշանակում է, որ մեր մարդիկ վճարունակ չեն, հացին այդքան մեծ տեղ են տալիս: Դա ահավոր է, իսկ ով չգիտի, որ այդ շուկաներում գերիշխող դիրքի չարաշահում կա»,- ընդգծեց նա: Արմեն Պողոսյանը նշեց, որ հացի ու շաքարավազի շուկաներից հետո պետք է մոնիտորինգ արվի կարագի, օղու ու բենզինի շուկաներում:
Սպառողների իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ յուրաքանչյուր ընտրությունցից հետո Հայաստանում գնաճ է արձանագրվում: «Այստեղ երկու հանգամանք կա' նախ մեծ գումարներ են ծախսվում ընտրությունների ընթացքում, և այդ գումարները հետ բերելու խնդիր կա: Երկրորդը, բոլոր հնարավոր եղանակներով պետությունը զսպում է գների աճը նախընտրական շրջանում, որպեսզի ժողովրդի դրական կարծիքը հայցի»,- ասաց նա:
Միաժամանակ Արմեն Պողոսյանը նշեց, որ անխուսափելի է բնակչության համար գազի գների թանկացումը, չնայած որ նախընտրական շրջանում դա հերքվում էր:
Հացի քաշը նվազել է, շաքարավազը՝ խոնավացել
15:50 - 15.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
23/01/18 13:22
Ես փողկապ գնել եմ 20 տարի առաջ. Արմեն Պողոսյան
15/08/17 14:38
Մեզ մոտ բիզնեսը և իշխանությունը սերտաճած են. Արմեն Պողոսյան
26/07/17 12:07
850 հազար եվրո` տրանսպորտի հարցի լուծման համար. գծատերերը սակագինը կթանկացնեն. Արմեն Պողոսյան
30/11/13 17:45
Աղքատությունը կաճի Հայաստանում. Արմեն Պողոսյան (տեսանյութ)
16/09/13 22:07
Խաղալիքների պատշաճ մակնշում չի կատարվում. Արմեն Պողոսյան
15/07/13 17:20
Արմեն Պողոսյան. «Տրանսպորտը կթանկանա 50 տոկոսով»
11/07/13 18:26
Թանկացումները կլինեն 10-20 տոկոս. Արմեն Պողոսյան
02/06/13 12:32
Արքայազն Չարլզի Հայաստան գալը մեզ համար հեռանկար է. Արմեն Պողոսյանը՝ հանքերի շահագործման մասին
24/05/13 15:23
Արմեն Պողոսյան.«Էլեկրաէներգիայի ավելցուկ ունենք»
15/10/24 14:25
Արմեն Խանդիկյանը, Բարսեղ Թումանյանը և Լևոն Թոքմաջյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան