Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել VTB բանկի մասնաճյուղերից մեկի վրա: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ տարածված լուրերի՝ կացինով զինված տղամարդը փորձել է ներխուժել ու թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող VTB բանկը։ Սակայն վերջինիս իր նպատակին հասնել չի հաջողվել, քանի որ ոստիկանները միջամտել են, կանխել և վնասազերծել նրան:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հարձակում են գործում VTB բանկի հենց այս մասնաճյուղի վրա։ Մասնավորապես, նախորդ տարի նույն բանկի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, որտեղից հափշտակել էին 7 մլն դրամ։ Իսկ ավելի վաղ, պայթեցրել էին բանկի դիմաց տեղադրված բանկոմատը։ Դեպքերը բացահայտվել էին։