Մինչ օրս աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով, հայտնում է ԱՀԿ-ն։ Նրանցից գրեթե 208 հազարը մահացել է: Միևնույն ժամանակ, Ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի գնահատականներով՝ թվերն ավելի շատ են՝ 3,2 միլիոն հիվանդ և 228 հազար մահ: ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում զոհերի և հիվանդների թվաքանակի առումով, որին հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան: Ռուսաստանը զբաղեցրել է ութերորդ տեղը՝ այս ցուցանիշներով անցնելով Իրանին և Չինաստանին: