Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է Baza Տելեգրամ-ալիքը:

 
 

Ալիքի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Կադիրովի մոտ առաջին ախտանիշներն են ի հայտ եկել: Ի սկզբանե նա կարծել է, թե ուղղակի վարակվել է գրիպով, սակայն շուտով նրա առողջական վիճակը վատթարացել է: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: