Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 190 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 44 461 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 402 մարդ, շարունակում է բուժվել 4041-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 257 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 891 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 272-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 213 644 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2363 է: