Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 2374 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 97 150 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 1212 մարդ, շարունակում է բուժվել 36 502-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 58 811 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 35 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1448 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 389-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 418 080 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4565 է: