Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 106 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «BR 24» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Վերջին տվյալներով ՝ Ռեյնլանդ Պֆալց դաշնային հողում զոհվել է 63 մարդ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ՝ 43 մարդ: Մոտ 165 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում մի քանի տուն է փլուզվել: