Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Երևանի վարչական շրջանների ղեկավարների անցած ուղին: Այսօր կանդրադառնանք Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին:

Վերջինիս պաշտոնական կենսագրությունը կարելի է ասել չի տարբերվում իր մյուս գործընկերների անցած ուղուց: 2002-2018թ.-ից ՀՀ-ում և արտերկրում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2018թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին և մայիս ամսից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատու:
2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում: 2018թ. հոկտեմբերի 27-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

եթե չհաշվենք վերջինիս բիզնես գործունեությունը, այն էլ՝ արտասահմանում, ապա Թումասյանի կարիերան, ինչպես և իր թիմակիցներինը, սկիզբ է առել հենց հեղափոխությունից հետո, իսկ դա մեծ հարցեր է առաջացնում՝ կապված վերջինիս պետական ապարատում աշխատելու կարողության և պրոֆեսիոնալ կառավարչի հմտություններ ունենալու հետ: