Կանադան զենք նոր խմբաքանակ Է ուղարկել Ուկրաինա, փետրվարի 23-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը:
«Կանադայի զինված ուժերն այսօր իրականացրել են ռազմական օգնության երկրորդ մատակարարումը մեր ուկրաինացի գործընկերների օգնության համար»,- գրել Է նա:
ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովն ավելի վաղ հայտարարել Է, որ մեծ քանակությամբ սպառազիության մատակարարումները կարող են Կիեւին հրահրել Դոնբասում բացահայտ ռազմական բախման:
Նրա խոսքով, «մի շարք արեւմտյան երկրների կողմից Ուկրաինայի բանակի մատակարարումն այսպես կոչված պաշտպանական սպառազինությամբ ցուցադրում Է այդ պետությունների քամահրական վերաբերմունքը շարքային ուկրաինացիների կյանքի նկատմամբ, որոնք երկրի արեւելքում գտնվում են հակամարտության երկու կողմերում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: