Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը արտակարգ դրություն է հայտարարել «Կապիկի ծաղիկի» բռնկման պատճառով, գրում է RT֊ն։
«Նյու Յորք նահանգի «Կապիկի ծաղիկի» բռնկման վերաբերյալ վերջին տվյալները վերանայելուց հետո ես հայտարարում եմ Արտակարգ դրություն՝ ուժեղացնելու մեր ջանքերը՝ այս բռնկումը զսպելու համար», - ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ում «Կապիկի ծաղիկի» վարակի յուրաքանչյուր չորրորդ դեպքը գրանցվել է Նյու Յորք նահանգում»,֊ասել է Հոկուլը:
«Ես և իմ թիմը շուրջօրյա աշխատում ենք ավելի շատ պատվաստանյութեր տրամադրելու, թեստավորումը ընդլայնելու և հասարակությանը պատասխանատու կերպով տեղեկացնելու համար, թե ինչպես պաշտպանվել այս հիվանդության բռնկման ժամանակ», - ընդգծել է Հոկուլը: