Ֆրանսիայում համասեռամոլների ամուսնության օրինականացման օրենքի հակառակորդները կազմակերպել էին բողոքի ակցիա Լյուքսեմբուրգյան պալատի մոտակայքում:
Բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 7.5 հազար մարդ: Դրոշներով և պաստառներով ցուցարարները տեղակայվել էին սենատին հարակից փողոցում: «Ֆրանսուա, մենք չենք ուզում քո օրենքը», «Օլանդը՝ դիկտատոր» լոզունգներով ցուցարարները շարունակում էին իրենց երթը:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ցուցարարները բողոքի ակցիաները շարունակելու են նույնիսկ օրենքը նախագահի կողմից լիազորելուց հետո: Հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ֆրանսիայի սենատը հավանության էր արժանացրել միասեռամոլների ամուսնության օրինագիծը: Համաձայն նոր օրինագծի, համասեռամոլներին թույլատրվում է գրանցել օրինական ամուսնություն: 10 ժամ տևած քննարկումներից հետո այս օրինագծին կողմ քվեարկեցին 179 սենատորներ: Դեմ քվեարկեցին 157-ը:
Հասմիկ Մանուկյան