Տաջիկստանի Խաթլոնի շրջանի Կուլյաբ քաղաքում զանգվածային վթար է տեղի ունեցել՝ խափանվել են բեռնատարի արգելակները, որից հետո այն մխրճվել է երկու տան եւ մեքենաների մեջ։ Առնվազն 10 մարդ մահացել է, հայտնում է Life.ru-ն։
Վթարի պատճառը եղել է արգելակների խափանումը։
«Ozodi» ռադիոյի փոխանցմամբ՝ այս պահին հայտնի է առնվազն 10 զոհվածի մասին, եւս 14 մարդ վիրավորվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տաջիկստանի ղեկավարի անունից դեպքի վայր են մեկնել Էմոմալի Ռահմոնը, ներքին գործերի նախարարը, առողջապահության նախարարը, Խաթլոնի շրջանի ղեկավարը, այլ պաշտոնյաներ։