Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով վիրավորված իսրայելցիների թիվը հասել է 5007-ի, գրում է Times of Israel-ը։
«Այսօրվա դրությամբ հիվանդանոցներ է տեղափոխվել 5007 տուժած», - հայտնում են նախարարությունից։
Հոկտեմբերի 18-ին Գազայի հատվածում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան ասել է, որ անկլավում վիրավորներին բուժելու հնարավորությունը կավարտվի մի քանի ժամից։