ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ուկրաինական ավիացիոն տիպի 47 անօդաչու թռչող սարք են որսացել, որոնք փորձում էին խոցել ռուսական տարածքում գտնվող թիրախները։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Բելգորոդի (1 անօդաչու թռչող սարք), Կուրսկի (2 անօդաչու թռչող սարք), Վոլգոգրադի (3 անօդաչու թռչող սարք) և Ռոստովի (41 անօդաչու թռչող սարք) շրջանների տարածքներում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։