Այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում որոտացած պայթյունի արդյունքում վիրավորների քանակը հասել է 55-ի: Եվս 3 հոգի այս պահին գտնվում է շենքի փլատակների տակ. տեղեկացնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը: Հայտնի չէ, թե ինչ վիճակում են գտնվում այդ մարդիկ, և հաջողվել է արդյոք կապ հաստատել նրանց հետ:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ զոհվել է 3-4 մարդ:

Հիշեցնենք, որ ըստ չեխական ոստիկանության նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: