Panorama.am Բրազիլիայում կիրակի օրը հզոր տորնադոյի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 65 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը' հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն' Սան Պաուլու նահանգում տարերքը վնասել է հարյուրավոր շենքեր Տակուարիտուբա բնակավայրում: Մեկ մարդ զոհվել է գիմնազիայի շենքում: Տորնադոն տևել է ընդամենը 15 րոպե: Ներկայում Տակուարիտուբայի զգալի մասը առանց էլեկտրականության է, փողոցներում հերթապահում են ոստիկանները՝ կարգուկանոնը պահպանելու ու թալան թույլ չտալու համար: