Իսպանիայում ավելի քան 60 հազար ուսանող բողոքի ակցիա է կազմակերպել Մադրիդում:
Նրանք դժգոհել են կառավարության ձեռնարկած կրճատումներից եւ կրթական բարեփոխումներից: Ցուցարարները նաեւ պահանջել են կրթության նախարարի հրաժարականը:
Հունաստանից հետո, Իսպանիան Եվրամության երկրներից երկրորդն է, որտեղ գործազրկության մակարդակը զգալիորեն բարձր է` 26.3 տոկոս: Շատերը, հիմնականում մինչեւ 25 տարեկան երիտասարդները, Իսպանիայից գաղթում են Մեծ Բրիտանիա, գերմանիա եւ Լատինական Ամերիկայի երկրներ: