Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կաևոր նորությունները.

 

Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում:Ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ: վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց քաղաքացիների ուժերով շտապ օգնությունը տեղափոխում է հիվանդանոցներ: Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ, թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները:Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:

 

***

 

Այսօր, ժամը 12.10-ի շրջանում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ է ներխուժել 50 տարեկանի մոտ անձնավորություն և երկու դաշույնով սկսել սպառնալիքներ տեղալ Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել է փախուստի: Ոստիկանները ժամանել են գրասենյակ և համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից: Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն տարածքը, որտեղով փախուստի է դիմել անհայտ անձը տեսագրվում է մի քանի տեսախցիկներով և վստահեցրել, որ դրանք բոլորը գտնվում են սարքին վիճակում:

«Այս պարագայում Ոստիկանության համար դժվարություն չպետք է ներկայացնի ինչպես գրասենյակ ներխուժած անձի ինքնությունը պարզելը, այնպես էլ նրան հայտնաբերելը: Հայ Ազգային Կոնգրեսը իր գնահատակը տեղի ունեցածի վերաբերյալ կտա, երբ կհայտնաբերվի նշված անձն, ու կպարզվեն նրա արարքի դրդապատճառները: Իսկ տեսագրությունների առկայության պարագայում նրա չհայտնաբերման դեպքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա»,- ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

 

***

 

ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից ներկայացած ու մրցավարի նկատմամբ բռնություն կիրառած անձը զրկվեց Ջրագնդակի հայկական դաշնության կողմից կազմակերպվող մրցումներին մասնակցելու իրավունքից: 

 

***

 

Վրաստանը Հայաստանին կվերադարձնի գնված 470 070 կգ կարտոֆիլը: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկությունների համաձայն' Սադախլոյի մաքսատանը բեռի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կարտոֆիլը վարակված է այնպիսի վտանգավոր միկրոօրգանիզներով, ինչպիսիք են Ralstonia solanacearum և Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլի քաղցկեղ): Վրաստանի կառավարության որոշման համաձայն' վարակված բեռը ետ կուղարկվի արտահանող երկիր: Վտանգավոր միկրոօրգանիզմներով վարակված կարտոֆիլը 20 բեռնատար մեքենաներով Վրաստան է ներմուծվել հոկտեմբների 27-31 ընկած ժամանակահատվածում Հայաստանից:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ' նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:Տրանսպորտի և կապի նախարարությունում ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն ավարտել է նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ:

 

***

 

Այսօր' նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդիկ Կալեյանը: Վլադիմիր Գսպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանը, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը: Ըստ shamshyan.com-ի Էջմիածնի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի նախկին պետ Ա. Առաքելյանը: 

 

***

 

«Փոշիացում բառը տեղին չէ». նախարարը հերքում է վարչապետին: Լրագրողների հետ ճեպազրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրեց, որ 18.000 դրամ գործազրկության նպաստից քաղաքացիներին զրկելու որոշումից չեն տուժի 50-ից 60 տարեկան անձինք, ովքեր կենսաթոշակ չեն ստանում և չեն էլ կարողանում աշխատանք գտնել։ Ինչ վերաբերվում է վարչապետի հայտարությունը, որ գործազրկության նպաստի 94%-ը փոշիացվել է, նախարարը նկատեց. «Փոշիացում բառը տեղին չէ. վարչապետը հստակ հայտարարել է, որ այդ ծրագրում ընդգրկված անձինք աշխատանք փնտրողներ չեն, իսկ եթե մեր քաղաքականությունն է օգնել աշխատանք փնտրող մարդկանց, հետևաբար այդ ծրագրի գումաներն արդյունավետ չեն կարելի համարել։ Փոշիացման խնդիր չկա, այդպիսի հարց չի դրվել, իհարկե, մարդիկ ստացել են այդ նպաստները։ Մենք ունենք սոցիալապես անպահովության գնահատման համակարգ, այդ դեպքում մենք այդ նպաստերը ոչ թե պետք է բաժանեինք զբաղվածության ոլորտի միջոցով, այլ գումաները տեղափոխենք, որ ընտանեկան նպաստի միջոցով տրամադրելն, որպեսզի ավելի հասցեկան լինի»։

 

***

 

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող լողավազանում, ջրագնդակի մրցումների ժամանակ, հարվածել են դատավորի դեմքին:Մեկնած օպերատիվ խմբին ժամը 19.00-ին 1955 թ. ծնված Ռուբեն Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հրավիրված է եղել նշված հասցեում գտնվող լողավազանում անցկացվող ջրագնդակի մրցումներին, որտեղ Գագիկ Հ.-ն վիճաբանել է իր հետ, հարվածել է իր դեմքին և մարմնին' պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, նոյեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:Երևանում նոյեմբերի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին կգրանցվի 19, նոյեմբերի 2-ին և 3-ին' 17, նոյեմբերի 4-ին' 18, նոյեմբերի 5-ին' 19 աստիճան: