Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

«Դո՛ւրս արի փողոց», «Որոշողը մենք ենք». բողոքի ակցիա' ԱԺ-ի մոտ

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Հարցի քննարկմանը զուգահեռ բողոքի ակցիա էր տեղի ունենում Ազգային ժողովի շենքի առջև. հարյուրավոր քաղաքացիներ անընդունելի են համարում նման համաձայնագրի ընդունումը:

Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց: Քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին:

Նշենք, որ խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

 

***

Կվավերացնեն այնպես, «ինչպես պարտադրել են իրենց տերերը», թեև հնարավոր է՝ մերժեն. մտավորականները «գազային» համաձայնագրի մասին

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, թեև միամտություն է համարում, բայց հույս է փայփայում, որ ԱԺ մեծամասնությունն իրեն այլ կերպ կդրսևորի և կողմ չի քվեարկի համաձայնագրին:

«Իմ վերաբերմունքն այդ պայմանագրի վերաբերյալ խիստ բացասական է, 100 տոկոսանոց բացասական,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը,– Չեմ ուզում լավատեսությունս կորցնել, ուզում եմ կարծել, որ ԱԺ-ում՝ պետական շահը կգերիշխի կուսակցական և անձնական շահերի նկատմամբ: Հնարավոր է, որ ուզում եմ այդպես մտածել, գիտեմ, որ միամտություն է, և շատ քիչ հավանականություն կա, բայց բոլոր դեպքերում շատ կուզեի, որ այդպես լիներ»։

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանն ավելի քան վստահ է, որ ԱԺ մեծամասնությունը դեկտեմբերի 23-ին քվեարկելու է «գազային» այդ «ստորացուցիչ և նվաստացուցիչ» համաձայնագրի օգտին, այնպես, «ինչպես իրենց պարտադրել են իրենց տերերը»:

 

***

Բողոքի ակցիա` ԱԺ-ի մոտ

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց մինչև այսօր, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց:

Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

 

***

Ազգային ժողովի նիստերի դահլիճ են մտել լրագրողներ և որպես բողոքի նշան պաստառներ են պարզել

Ազգային ժողովում մեկնարկել է ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումը։

Ազգային ժողովի նիստերի դահլիճ են մտել լրագրողներ և որպես բողոքի նշան պաստառներ են պարզել։

Հիշեցնենք, որ «Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը հայտարարեց, որ ժամը 11։30-ից բողոքի ցույց են կազմակերպել Ազգային ժողովի դիմաց։

 

***

Զարուհի Փոստանջյանը հավաքել է «Հանրապետական» խմբակցության պատգամավորների գրանցման քարտերը

Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը հավաքեց «Հանրապետական» խմբակցության պատգամավորների գրանցման քարտերը՝ առանց որի չեն կարող քվեարկել։ Հանրապետական պատգամավոր Արա Բաբլոյանն էլ պահանջեց վերադարձնել քարտը։

Ի դեպ, առանց այդ քարտերի պատգամավորները չեն կարող քվերակել:

 

***

Քվեարկեցին՝ ձեռքերը վեր բարձրացնելով

Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Այն ընդունվեց խորհրդարանական մեծամասնության' կողմ քվեարկելու արդյունքում:

Խորհրդարանական չորս խմբակցություններ դուրս եկան ԱԺ դահլիճից: Քանի որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված պատգամավորների քարտերը, քվեարկությունը կազմակերպվեց ձեռքերը վերև բարձրացնելով:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, ոտքի կանգնելով, ասացին, որ հաշվիչ հանձնաժողովը սխալ է հաշվել կողմ ձայները, ինչից հետո էլ խմբակցությունները դուրս եկան դահլիճից:

 

***

Բռունցքներով հարվածներ ԱԺ պատուհաններին

Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունն անցավ բողոքի ակցիաների ներքո:

Բողոքի ակցիային միացան նաև լրագրողները' քվեարկության ընթացքում բռունցքներով հարվածելով ԱԺ պատուհաններին: ՀՀԿ-ական պատգամավորները, ձեռքերը վեր պարզելով, քվեարկեցին կողմ խայտառակ պայմանագրին և ապշած նայում էին լուսամուտներին հարվածող լրագրողներին:

Լրագրողների ակցիան փորձեցին խոչընդոտել Անվտանգության աշխատողները' խլելով լրագրողների ձեռքի պաստառները:

 

***

Կարգին Հայկոն գազի բալոն է բերել ԱԺ-ի մոտ. Ցուցարարների մի մասը երթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ

ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարները պատրաստվում են համատեղ մամուլի ասուլիս տալ։ Այս մասին ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ ԱԺ-ում գազային համաձայնագիրն ընդունվել է կեղծ քվեարկությամբ, քանի որ էլեկտրոնային քվեարկություն չի եղել, իսկ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների անդամները չեն մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին, հետեւաբար քվեարկությունը չի կարելի համարել կայացած։ Նրա խոսքով՝ այս պահին չորս խմբակցությունները պատրաստում են հաշվիչ հանձնաժողովի համապատասխան արձանագրությունը։

Ակտիվիստները անընդհատ խլացնում էին չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները՝ պահանջելով, որ նրանք խոսելու փոխարեն հենց հիմա վայր դնեն մանդատները ու միանան իրենց։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դրսում հայտարարեց, որ քվեարկությունը բոյկոտած չորս խմբակցությունները պատրաստվում են քննարկել միասնական հանրահավաքի հնարավորությունը։ Հիշեցնենք, որ քվեարկությունը ձեռքով է եղել, որովհետեւ Փոստանջյանը նախապես հավաքել էր կոալիցիոն պատգամավորների քվեարկության քարտերը։

Արամ Մանուկյանը խնդրեց ակտիվիստներին իրենց համախմբած պահել, որպեսզի իրենք կարողանան միասնական լինել եւ քննարկել հետագա գործողությունները։

Ակտիվիստների մի խումբ հայտարարեց, որ երթ է սկսում դեպի Ազատության հրապարակ, նրանք այս պահին շարժվում են դեպի հրապարակ, սակայն մեծ մասը մնացել է ԱԺ շենքի մոտ եւ շարունակում է վանկարկել «Ամոթ, ամոթ», դավաճաններ։

 

***

Ադրբեջանական կողմի կրակոցներից 2 զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ' 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:

Վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

Տուգանվել են մի շարք տաքսի ծառայություններ

Խիստ նկատողություն եվ նախազգուշացում տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերության: ՏՄՊՊՀ-ն ոլորտում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Ծառայությունների նվազագույն պարտադիր վճարը սահմանված է եղել 600 դրամ, ինչը 1 կմ-ը 100 դրամ արժենալու դեպքում պետք է վերաբերի առաջին 6 կմ-ին, սակայն պարզվել է, որ արդեն 2.1 կամ 4.21 կմ-ից հաշվիչը 100 դրամով ավելացնում է գումարը:

Օրինախախտ տաքսի ծառայություն իրականացնող ընկերություններն են՝ «Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ» «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁՎ. Հովհաննիսյան:

 

***

«Եթե մեզ դավաճան ա անվանում, ուրեմն իրա մոր փորից հելնելուց անբարոյական ա եղել». ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) անդրադառնալով Զ. Փոստանջյանի կողմից հանրապետականների գրանցման քարտերը հավաքելու փաստին նշեց. «Փոստանջյանը ռիսկ ուներ իմ քարտը վերցնե՞ր։ Չի կարա, հենց էդ ձեւ չի կարա։ Մնացածինը' կռիսի նման մտել ա, վերցրել ա, էնտեղ չեն եղել»: Գրում է Galatv.am-ը:

«Վերցներ, նվեր կտայի իրան։ Հո բանկի քա՞րտ չի։ Ինչի՞ց եք վերցնում, որ իմ քարտի վրա փող պետք ա լիներ»,- նշեց Մովսիսյանը։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է վիրավորում Փոստանջյանին' Մովսիսյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Դե որովհետեւ էնտեղ դրած էր, եկել ա, կռիսի պես վերցրել։ Տերը ընդեղ ըլեր, թող վեկալեր։ Նշանակում ա' կռիսի նման է եկել վեկալել»։ Ինչ վերաբերում է բողոքի ակցիային եւ կողմ քվեարկողներին դավաճան որակումը տվողներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողը իրա մոր փորից չի եղել, ուրեմն մերն անբարոյական ա եղել, եթե մեր նմաններին դավաճան են անվանում։ Իրանք լավ գիտեն' մենք ինչ անցյալ ունենք եւ ինչ ենք արել այս երկրի համար»։

 

***

Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ' 72 պատգամավոր. Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովում ընդիմիջումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վավերցմանը կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ' 72 պատգամավոր։

«Ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ կրկնակի հաշվարկ են ներկայացրել. ոչ թե 77, այլ' 72 կողմ է եղել»,-ասաց նա:

Քվեարկության դրվեց նաև 2014-ի ՀՀ բյուջեի նախագիծը և «Հայռուսագազարադ»-ին հարկային արտոնություն տրամադրելու մասին համաձայնագրի վավերացումը։

«Քանի որ մեր գործընկերը մեր քարտերը չի վերադարձրել, հաշվիչ հանձնաժողովի միջոցով պետք է քվեարկել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։ Ներկայացված հարցերին կողմ քվեարկեցին Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակությունները:

 

***

Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կալանավորել Զարուհի Փոստանջյանին

168.am-ի տեղեկություններով' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը վերցնելու փաստի առիթով զանգահարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, որ ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել է պատգմավորների' քվեարկության համար նախատեսված քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չէին կարող քվեարակել:

 

***

ԺԿ-ն հորդորում է վայր դնել մանդատները և պահանջել իշխանության հրաժարականը

Ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակից հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի հայրենակիցներ'այս իշխանությունը հակաժողովրդական են իրենց գործողություներով երկիրը տանում են կործանման, խորհրդարանում լինելով մեծամասնություն ընդունում են կործանարար օրենքներ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում հակազդել:

Ուստի Ժողովրդական կուսակցությունը հորդորում է ընդդիմադիր խորհրդարանական կուսակցություններին վայր դնել մանդատները, դուրս գալ փողոց, միանալ բոլոր ընդդիմադիր կուսակցություներին և ժողովրդի հետ միասին պահանջել իշխանության հրաժարականը:

 

***

Մահացել է Միխայիլ Կալաշնիկովը

Կյանքի 95-րդ տարում մահացել է սովետական և ռուսական ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Նոյեմբերի 17-ից Կալաշնիկովը գտնվում էր Ուդմուրտիայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Որդին' Վիկտորը, այն ժամանակ տեղեկացրել էր, որ նրա հոր առողջական վիճակը վատացել էր դեռևս նոյեմբերի 10-ին' Միխայիլ Կալաշնիկովի ծննդյան օրը:

 

***

Պատգամավորներից մեկը լրագրողների ակցիայի ժամանակ բղավում է. «Հանեք սիկտիր արեք»

Այսօր ԱԺ-ում բողոքի ակցիային միացան նաև լրագրողները' քվեարկության ընթացքում բռունցքներով հարվածելով ԱԺ պատուհաններին: ՀՀԿ-ական պատգամավորները, ձեռքերը վեր պարզելով, քվեարկեցին կողմ խայտառակ պայմանագրին և ապշած նայում էին լուսամուտներին հարվածող լրագրողներին:

Ստորև ներկայացված տեսանյութի 7:34 րոպեին լսվում է, որ պատգամավորներից մեկը բղավում է' «Հանեք սիկտիր արեք»: Թե ով է այդ պատգամավորը, դեռևս պարզ չէ:

 

***

Զարուհի Փոստանջյանի քայլը համարում եմ մտահոգ քաղաքական գործչի քայլ.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի' «գազային» համաձայնագրերի վավերացման հարցով քվեարկությունից առաջ ԱԺ կոալիցիոն ուժերը ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը հավաքելը մտահոգ պատգամավորի ճարահատյալ քայլ էր: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Տեսնելով, որ քվեարկությունը կանխելու այլ տարբերակ չկա, Զարուհի Փոստանջյանը գնաց այդ քայլին: Կրկնում եմ՝ սա մտահոգ քաղաքացու ճարահատյալ քայլ էր, որպեսզի գոնե այդկերպ սթափեցներ խորհրդարանական մեծամասնությանը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ դա տարաբնույթ գնահատականների տեղիք տվեց, ընդհուպ մինչև «մելկի խուլիգանություն»:

 

***

Համաձայնագիրը չի վավերացվել (տեսանյութ)

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը համարում են, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումը անօրինական է եղել: ՍիվիլՆեթին նրանք ներկայացնում են օրենքի այն դրույթները, որոնք ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը խախտել են վավերացնելիս: