Ուկրաինայի «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվիստները մայրաքաղաք Կիևում գրավել են Էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարության շենքը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Ինտերնետային կայքը նաև հայտնում է, որ Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է հունվարի 22-ին վիրավորված ակտիվիստ 45-ամյա Ռոման Սենիկը, չնայած այն բանին, որ բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում քաղաքական և ուժային լուծման շուրջ տարաձայնությունները դեռ շարունակվում են: