Հունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում, ռեստորանային համալիրի դիմաց, բացահայտ հափշտակել է 57-ամյա Ա.-ի պայուսակը' պատճառելով 225.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում' հունվարի 28-ին, ժամը 04.30-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Արման Պ.-ն և նույն թվականին ծնված Արթուր Ա.-ն: Նրանք խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք:
Ա.Պետրոսյանը և Ա.Ասլանյանը ձերբակալված են:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է նախաքննություն: