Նախորդ տարի Հայաստանում ավելացել են ամուսնալուծությունները 2012թ.-ի համեմատ: «2013-ին գրանցվել է ամուսնալուծության 3 հազար 756 դեպք, 2012թ.-ի 3 հազար 250 դեպքի համեմատ: Յուրաքանչյուր գրանցված հազար ամուսնության համեմատ գրանցվել է 205 ամուսնալուծության դեպք. 2012թ.-ին ամուսնալուծությունների թիվը կազմել է 170:

 

Նվազել է նաև ամուսնությունների բացարձակ ցուցանիշը: Արձանագրված ամուսնությունների դեպքերը կազմել են 18 հազար 363' 2012թ .-ի թվականի 19 հազար 63 ամուսնության համեմատ»,- նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

 

Նրա խոսքով' ՀՀ մարզերում ամուսնության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից բարձր է Արմավիրում, Կոտայքում, Վայոց ձորում, Արարատում, Արագածոտնում: «Կան մարզեր, այդ թվում' Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, որտեղ ամուսնության ընդհանուր գործակիցների նվազում է գրանցվել»,- նշեց Կարինե Կույումջյանը' հավելելով, որ ամուսնալուծության դեպքերն ավելի շատ են Լոռու մարզում, Երևան քաղաքում: