Լիբանանում փետրվարի 20-ի երեկոյան Լիբանանի կենտրոնական մարմնի հրավերով տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նիստ-հանդիպում: Այս մասին հայտնում է «Ազդակ» օրաթերթից:
Նիստը տեղի է ունեցել Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում, որին մասնակցել են հոգևորականներ, տարբեր կուսակցությունների և միությունների պատասխանատուներ, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, ինչպես նաև կրթական, մշակութային, ուսանողական և այլ կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ ատենապետ Սեդա Խտշյանը ներկայացրել է զեկույց 2014-15թթ. ժամանակահատվ ածում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր բնույթի աշխատանքների մասին: Նա հստակեցրել է, որ նախածգի վերաբերյալ առաջարկ ունեցող կազմակերպությունները կարող են դիմել իրենց:
Նա նաև պարզաբանել է, որ աշխատանքն ունի հիմնական ուղղություններ, որոնք վերաբերում են գաղութի մեջ տարբեր միությունների կողմից ձեռնարկված աշխատանքներն համակարգելուն, քաղաքական ու մշակութային բնույթի նախաձեռնություններին և Հայաստանի պետական հանձնաժողովի հետ համագործակցությամբ իրականացվելու ծրագրերին: