Պաշտպանության և միջազգային հարաբերությունների հարցերով Դաշնային խորհրդի հանձնաժողովները հավանության են արժանացրել Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի եւ Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում օգտագործել ՌԴ զինված ուժերը՝ մինչեւ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կայունացումը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմում էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության խորհուրդ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու համար:
«Ուկրաինայում առաջացած էքստրաօրիդինար իրավիճակով պայմանավորված' դիմում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում) օգտագործելու համար՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի նորմալացումը»,- ասված էր փաստաթղթում: