Վրացագետը կարծում է, որ Վրաստանը ճիշտ ձևով է օգտագործում ուկրաինական ճգնաժամը սեփական հարցերը լուծելու համար: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումն արագացնելու գործընթացի մասին' վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ վերջինը վրացական կողմի նախաձեռնությունն է: «Ասոցացման համաձայնագրի ստորագրումն արագացնելու գործընթացն ուղղակիորեն կապված է ուկրաինական իրադարձությունների հետ: 

 

Վերջին ամիսներին վրացական կողմը եվրոպական բոլոր չինովնիկների հետ հանդիպումների ժամանակ ահազանգում է, որ նույն խնդիրների առջև կանգնելու են նաև իրենք ապագայում, և ԵՄ-ն պետք է արագացնի գործընթացը: Վրացական կողմը ուկրաինական ճգնաժամը շատ ճիշտ ձևով է օգտագործում իր հարցերը լուծելու համար»,-նշեց Ջոնի Մելիքյանը:

 

Նրա հավաստմամբ, վրացական կողմից առաջին ակտիվացումն եղավ այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնեց Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին, մյուսը նկատվում է ներկայում' ուկրաինական դեպքերի զարգացման ֆոնին: «Այն ժամանակ իրենք ստեղծեցին նախադրյալներ, որ ցույց տան, թե խնդիրը նաև իրենց կվերաբերի, հիմա էլ, ուրաինական դեպքերն օգտագործելով, ավելի են արագացնում գործընթացը: Կարելի է ասել, որ վրացիները շատ ակտիվ են աշխատում ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ»,-հավելեց Ջոնի Մելիքյանը:

 

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի տեքստը համաձայնեցված և պատրաստ կլինի մարտի վերջին: Ավելի վաղ այդ ժամկետները նշվում էին մինչ սեպտեմբեր: