Շվեյցարիայի ամենահեղինակավոր թերթերում՝ NeueZuricherZeitung-ում և Le Temps-ում տպագրվել է հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Ցեղասպանության շրջանում և դրան հաջորդած տարիներին Շվեյցարիայի և այդ երկրի անհատ քաղաքացիների՝ հայանպաստ դիրքորոշումների և գործունեության մասին: Այնուհետև կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հետամուտ լինելու ՄԻԵԴ-ի կողմից՝ Ցեղասպանության փաստը ժխտած և Շվեյցարիայի դ ատարանի կողմից դատապարտված թուրք գործիչ Դողու Փերինչեքի արդարացման վճռի բողոքարկմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը թարգմանաբար.
«Այս տարվա հունվարին՝ Հոլոքոստի հիշատակման միջազգային օրվա առթիվ, նախագահ Դիդիե Բուրգհալտերը ասել էր.
«...նույնիսկ այսօր կան մարդիկ, որոնք ժխտում են Հոլոքոստի ծավալները, այնպես, ինչպես որ ժխտում են նացիստների կողմից արված այլ հանցագործությունների և այլ ցեղասպանությունների ծավալը: Մեր պարտքն է մերժել նման վերաբերմունքը և հակազդել դրան՝ հիշեցնելով մարդկանց փաստեր ի և պատմական իրականության մասին: Շվեյցարիան և մյուս երկրները ցանկանում են ոչ թե պարզապես խոսքով ընդունել դա, այլ կոնկրետ գործողություններ ձեռնարկել»:
Այս խոսքերը լիովին համահունչ են այն ճառի հետ, որն արտասանեց հինգ անգամ Շվեյցարիայի նախագահ ընտրված Ջուզեպպե Մոտտան՝ Ազգերի Լիգայում 1922թ. սեպտեմբերին.
«Երբ մենք մտածում ենք այն մասին, որ այս մարդիկ երկուսուկես միլիոն բնակչություն ունեին Թուրքիայում, որից այժմ մնացել է միայն 300,000-ը…. Մենք պետք է ոչ միայն հարգանքի տուրք և բարյացակամություն ցուցաբերենքայդ աղքատ և դժբախտ մարդկ անց հանդեպ, այլ նաև հաստատակամորեն՝ աջակցենք նրանց մեր ուժերի ներածի առավելագույն չափով»:
Իրոք, Շվեյցարացի ժողովուրդը միշտ է հայանպաստ գործունեություն ծավալել՝ ելնելով մարդասիրական մղումներից: Բեռնի դաշնային արխիվում մինչ օրս պահպանվում է հայտնի 1896-1897թթ. դիմում-խնդրագիրը, որի տակ ստորագրել էին գրեթե կես միլիոն շվեյցարացիներ (բնակչության 13.7 տոկոսը), և որը կոչ էր անում Շվեյցարիայի կառավարությանը միջամտելու և կանգնեցնելու Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների սպանությունները:
Շվեյցարացիների ցուցաբերած օգնությունը հայերին հաճախ հերոսական դրսևորումներ էր ունենում: 1899-1922թթ. Յակոբ Կյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ամեն ինչ անում էին, որպեսզի թեթևացնեն հայերի տառապանքները մահվան քարավանների ճանապարհներին՝ Սիրիայի անապատներում: Որոշ շվեյցարացիներ նույնիսկ իրենց կյանքն էին վտանգի տակ դնում: Օրինակ, մի շվեյցարացի ինժեներ դատապարտվեց ռազմադաշտային դատարանի կողմից, քանի որ հաց էր տվել հայ գաղթական քարավանի կանանց և երեխաներին:
2007թ. Լոզանի ոստիկանական դատարանի կողմից Թուրքիայի մի քաղաքացի դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար: Շվեյցարական դատարանները մերժեցին վճռի բողոքարկման երկու դիմումները՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը, այնպես, ինչպես Հրեական ցեղասպանությունը, ապացուցված փաստ է և ճանաչված է շվեյցարական օրենսդրության կողմից: Այնուամենայնիվ, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) 2013թ դեկտեմբերի 17-ին, բեկանեց վճիռը՝ հղում անելով խոսքի ազատության սկզբունքին: Որոշման թերությունը, սակայն, խոսքի ազատությունը չէ, մի բան, որի հետ մարդկանց մեծամասնությունը կհամաձայնի: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը չափազանց վիճելի ձևակերպումներ է պարունակում Հայոց ցեղասպանության մասին, որոնք Դատարանի իրավասության շրջանակից լիովին դուրս են գալիս:
Դատարանը, նշելով որ ինքը կոչված չէ որոշում կայացնելու ոչ հայկական կոտորածների իսկության, ոչ էլ այդ գործողությունները «ցեղասպանություն» որակող իրավական ակտերի իրավաչափության շուրջ, այնուամենայնիվ հաստատում է իր կասկածն առ այն, թե արդյոք այս հարցի շուրջ կարող է ընդհանուր կոնսենսուս լինել: Այսպիսով, դատարանը, անտեսելով հրատարակված ծավալուն փաստերը, անիմաստ կերպով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Դատարանը պաշտպանում է այն տեսակետը, որ ցեղասպանությունը հստակ սահմանված իրավական հասկացություն է, որը կիրառելի է միայն, եթե հստակորեն հաստատվել է միջազգային դատարանի կողմից: Փաստորեն, ՄԻԵԴ-ը անտեսում է հսկայածավալ իրավագիտական գրականությունը, որը բնորոշում է հայկական դեպքը որպես ցեղասպանություն:
Դատարանը այնուհետև շարունակում է, որ՝ «1915թ. իրադարձությունների ժխտումը որպես ցեղասպանություն ինքնին հայ ժողովրդի հանդեպ ատելություն չի սերմանում», և կարիք չկար, որ Շվեյցարիան պատժի մի մարդու ռասայական խտրականության մեղադրանքով այս իրավ ական բնորոշումը կասկածի ենթարկելու համար: Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը նշում է՝ «Հոլոքոստի ժխտումը այսօր հակասեմականության սկզբունքային շարժիչ ուժն է»:
Փաստացի, Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան ուժեղ փաստարկ է բերում, որ այս պարագայում առկա է ռասիզմի դրսևորում: Նրանք գրում են. «մենք անմիջական ականատեսն ենք, թե ինչպես Փոքր Ասիայում հայերի ու այլ քրիստոնյա ազգությունների հանդեպ իրականացված ցեղասպանության ժխտումը հենց սկզբից պատճառ է հանդիսացել հակաժողովրդավարական համակարգի ստեղծման համար, որը թույլ է տալիս ռասայական ատելություն, դրա հիման վրա կատարվող հանցագործություններ, ազատ արտահայտման արգելք և մարդու իրավունքների խախտում ընդհանրապես… Սա ճանապարհ է բացել, որպեսզի հանրապետական ժամանակահատվածում հայերին Թուրքիայում վերաբերվեն որպես «հինգերորդ շարասյան», խտրականության ենթարկեն, իսկ նրանք ապրեն մշտական վախի պայմաններում և բռնությունների թիրախ դառնան մի շարք ազգայնական հուզումների և ջարդերի ընթացքում»:
Ժխտումը համարվում է ցեղասպանության վերջին փուլը: Դա անպատվում է զոհերին և նրանց ժառանգներին՝ համարելով նրանց կարեկցանքի ոչ արժանի և շարունակում նրանց զոհի կարգավիճակը՝ այն հոգեբանական վերքի միջոցով, որ պետք է լուռ տանել շարունակվող անարդարությունը: Այսպիսով, Հայոց ցեղասպանության ժխտումը մեծ վնաս է հասցնում ողջ աշխարհի հայերին:
Եթե ՄԻԵԴ-ի որոշումը մնա, այն միանշանակ կերպով Թուրքիայում և այլուր կուժեղացնի հակահայկականությունը, և հաստատապես կքաջալերի ռասիզմը: Համաձայն Շվեյցարիայի օրենսդրության, յուրաքանչյուր գործողություն, որ ժխտում, փոքրացնում կամ արդարացնում է ցեղասպանության փաստը, համարվում է ռասիզմի դրսևորում:
Նախագահ Բուրգհալտերը ճիշտ է, երբ կոչ է անում կոնկրետ գործողություն ձեռնարկել: Շվեյցարական կառավարությունը բարոյական պատասխանատվություն ունի բողոքարկելու այս որոշումը և պաշտպանելու իր հակառասիստական օրենքները: Շվեյցարիան դիտորդ չի եղել Հայոց ցեղասպանության օրերին, այդպիսին չպետք է լինի նաև այժմ՝ ժխտողականության հանդեպ:
Փետրվարի 16-ին մարդու իրավունքների և ցեղասպանագիտության ոլորտի մի խումբ գիտնականներ բաց նամակ են հղել Շվեյցարիայի Արդարադատության նախարարին.
«Մենք չենք համարում, որ այս հարցը կապ ունի խոսքի ազատության հետ, մի բան, որ գիտնականները համարում են բաց ժողովրդավարական հասարակության հիմնական բնորոշ տարրերից մեկը: Միևնույն ժամանակ, մենք խորապես մտահոգված ենք դատարանի բացատրությամբ, որը հակասում է Հայոց ցեղասպանության մասին պատմական վավերագրերին և փաստերին, հակասում է ժխտողականության էթիկական տարրական ընկալումներին… Մենք հավատում ենք, որ կարևոր է, որ Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնի դատարանի որոշումը բողոքարկող դիմում ներկայացնի»:
Թաներ Աքչամ, Քլարկ Համալսարան
Մարգարեթ Լավինյա Անդերսոն, Կալիֆոռնիայի Համալսարան Բերքլի
Ջոյս Ափսել, Նյու Յորքի Համալսարան
Յաիր Աուրոն, Իսրայելի Բաց Համալսարան
Պետեր Բալաքյան, Քոլգեյթ Համալսարան
Անետ Բեքեր, Փարիզի Համալսարան
Մաթիաս Բյոռնլունդ, Արտասահմանում Ուսուցման Դանիական Ինստիտուտ
Դոնալդ Բլոքսհամ, Էդինբուրգի Համալսարան
Պրոֆ. Համիդ Բոզարսլան, EHESS տնօրեն, Փարիզ
Քեթի Քարութ, Քորնելլ Համալսարան
Ֆրենկ Չալկ, Մարդու Իրավունքների Հետազոտության Մոնրեալի Ինստիտուտ
Իսրայել Չառնի, Ցեղասպանագետների Միջազգային Ասոցիացիայի Նախկին Նախագահ
Դեբորա Դվորկ, Քլարկ Համալսարան
Հելեն Ֆեյն, անկախ հետազոտող
Մարսելո Ֆլորես, Սիենայի Համալսարան
Դոննա-Լի Ֆրիզե, Դիքին Համալսարան
Դեյվիդ Գաունթ, Սոդերթորն Համալսարանական Քոլեջ
Վոլֆգանգ Գուստ, անկախ հետազոտող, armenocide.com.de կայքի տնօրեն
Հերբերտ Հիրշ, Վիրջինիայի Համագործակցության Համալսարան, Genocide Studies International-ի խմբագիր
Մարիան Հիրշ, Քոլումբիա Համալսարան
Տեսսա Հոֆման, Արևելյան Եվրոպայի Ուսումնասիրությունների Ինստիտուտ
Ռիչարդ Հովհաննիսյան, Կալիֆոռնիայի Համալսարան, Լոս Անջելես
Ռայմոնդ Կեվորկյան, Փարիզի Համալսարան, Սեն Դենի
Հանս-Լուկաս Քիսեր, Ցյուրիխի Համալսարան
Մարկ Լեվեն, Սաութհեմփթոնի Համալսարան
Ռոբերտ Ջեյ Լիֆտոն, Նյու Յորքի Սիթի Համալսարան
Դեբորա Լիպշտադ, Էմորի Համալսարան
Վենդի Լոուեր, Քլերմոնտ Մկքենա Քոլեջ
Ռոբերտ Մելսոն, Պուրդյու Համալսարան, Ցեղասպանագետների Միջազգային Ասոցիացիայի Նախկին Նախագահ
Դոնալդ Միլլեր, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարան
Ա. Դիրք Մոզես, Եվրոպական Համալսարանի Ինստիտուտ, Ֆլորենցիա
Ջեյմս Ռասել, Հարվարդի Համալսարան
Ռոջեր Սմիթ, Ուիլիամ և Մերի Քոլեջ, Ցեղասպանագետների Միջազգային Ասոցիացիայի Նախկին Նախագահ
Լեո Սպիտցեր, Դարմութ Քոլեջ
Գրեգորի Ստենտոն, Ջորջ Մեյսոն Համալսարան
Իվես Տեռնոն, պատմաբան, ցեղասպանագետ
Անրի Տերիո, Ուորչեստեր Պետական Համալսարան
Էրիկ Վաից, Նյու Յորքի Սիթի Քոլեջ