Ղրիմի Գերագույն խորհուրդը հռչակագիր է ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայից տարածաշրջանի անկախության և մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Որոշումը հենց նոր է ընդունվել՝ արտահերթ նստաշրջանում: Նախագիծը պաշտպանել է 78 պատգամավոր»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ընդամենը Ղրիմի Գերագույն խորհրդում կա 100 պատգամավոր:

 

«Ղրիմը՝ որպես ինքնիշխան անկախ պետություն, հանրաքվեի անցկացումից հետո կդիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես սուբյեկտ ՌԴ-ի կազմ մտնելու առաջարկով»,-ասել է Ղրիմի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունումից անմիջապես հետո: