Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք Է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջը, իսկ Եվրամիությունը պատրաստ Է նրանց օգնել այդ հարցում: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ պատգամավորների առջեւ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:

 

«Գնդակն այժմ Ռուսաստանի Դաշնության դաշտում Է: Դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական իրադրությունը մինչ այժմ զարգանում Է ոչ ճիշտ ուղղությամբ ,-արձանագրել Է նա:- Այցագրային ռեժիմի դյուրացման, նոր բազային համաձայնագրի կնքման, Սոչիում «ությակի» գագաթնաժողովին նախապատրաստվելու շուրջ Ռուսաստանի հետ մեր երկխոսությունն արդեն դադարեցված Է: Եթե առաջիկա օրերին ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ չսկսվեն համապարփակ բանակցություններ եւ չտան զգալի արդյունքներ, ապա դա կբերի լրացուցիչ միջոցառումների: Իրադրության հետագա վատթարացումը կարող Է հանգեց նել հեռու գնացող հետեւանքների, որոնցից, ես դրա անկեղծ հույսն ունեմ, կհաջողվի խուսափել»:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բառոզուն չի ճշտել, թե խոսքը հատկապես ինչ հետեւանքների եւ ինչ նոր պատժամիջոցների մասին Է: