ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի Ֆոլքների շրջանի իշխանությունները հաղորդել են տարածաշրջանում մոլեգնած տոռնադոյի հետեւանքով վեց զոհվածների մասին, տեղեկացնում է KTHV հեռուստաալիքը:
Տարերքից առավել տուժել են Վիլոնյա եւ Մեյֆլաուեր քաղաքները: Հեռուստաալիքի տվյալներով՝ տարերքից վնասվել են մեծ թվով շենքեր, շուրջ տասը հազար մարդ մնացել է առանց լույսի: տարերքի պատճառած վնասի չափը ճշտվում է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ տոռնադոյի պատճառով երկու մարդ է զոհվել Օկլահոմայի նահանգում:
Associated Press գործակալության տվյալներով՝ տոռնադոյի առաջացման վտանգը պահպանվում է Նյու Մեքսիկոյի նահանգից մինչեւ Թենեսիի նահանգ ընկած տարածքում: ԱՄՆ-ի ինը նահանգների իշխանությունները խնդրում են բնակիչներից՝ զգուշություն պահպանել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: