ՀՀ սպառողական և արտարժույթի շուկաներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.5 տոկոս և 0.03 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել է):

 

2014թ. ապրիլին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են, համապատասխանաբար, 1.7 և 2.2 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 2.8 և 2.7 տոկոս հավելաճ: 2014թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.3 դրամ, ինչը 0.5 տոկոսով ցածր է 2013թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից (416.3 դրամ):