ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող դեպքերին նվիրված արտահերթ նիստում ՌԴ-ն ներկայացրել է այդ երկրում բռնությունները դատապարտող նախագիծ, սակայն արևմտյան երկրների պատվիրակությունները դրանում իրենց փոփոխություններն են ներկայացրել, և արդյունքում՝ համաձայնության հասնել չի հաջողվել: Այս մասին գրում է ria.ru-ն:

 

«Մայիսի 2-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ մենք ցնցված էին արևմտյան երկրների անհոգ վերաբերմունքից դեպի Կիևի անօրինական իշխանությունների կողմից իրականացվող արմատական գործողությունները, որոնք հիմնված էին բռնության և սեփական ժողովրդի նկատմամբ արյան քայլերով: Այդ իսկ պատճառով էլ զարմանալի չէ, որ այդ իշխանություննները համոզված են, որ կարող են գործել այնպես, ինչպես ցանկանում են և մնալ անպատիժ»,- հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

Նշենք, որ Արևմուտքի երկրները հրաժարվել են աջակցել Մոսկվային' Ուկրաինայի իշխանությունների ուժային գործողությունները դատապարտելու հարցում՝ երկրի արևելյան շրջաններում կարգուկանոն հաստատելու համար: