Իրանի արտաքին գործերի ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև համաձայնության ձեռքբերումը հնարավոր է, տեղեկացնում էГазета-ն։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնյան այս մասին գրել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում՝ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով հերթական բանակցային փուլի ավարտից հետո։

 

«Համաձայնությունը հնարավոր է, սակայն պատրանքները պետք է վերանան։ Պետք չէ բաց թողնել ընձեռված հնարավորությունը, ինչպես որ տեղի ունեցավ 2005թ.»,- գրել է Զարիֆը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանն ու «միջնորդ 6-յակը» առաջընթաց չեն արձանագրել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության համապարփակ տեքստի կազմման հարցում։