Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը հայտարարել է Դոնեցկ և Լուգանսկ շրջանների միավորման մեծ հավանականության մասին, որը Նովոռոսիայի ստեղծման գլխավոր հիմնասյուներից կդառնա։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Այո, միավորման շատ մեծ հավանականություն (Դոնեցկ և Լուգանսկի մարզերի) կա, և այդ միավորումը կդառնա Նովոռոսիայիի հիմքը», - ասել է Գուբարևը «Ռուսաստան 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
Երկու ինքնահռչակ հանրապետությունների փաստացի իշխանությունները հայտարարել են, որ ստեղծվելիք Նովոռոսիա պետությունը ժամանակի ընթացքում կարող է ընդգրկել ոչ միայն Դոնեցկն ու Լուգանսկը, այլ ևս 6-8 շրջան:
Նշենք, որ Նովոռոսիան կայսերական Ռուսաստանի ժամանակաշրջանի նահանգ է, որն իր մեջ ընդգրկում էր թե´ Դոնեցկը, թե´ Լուգանսկը, թե՛ մի շարք այլ տարածքներ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի շրջանի «ժողովրդական նահանգապեպ» Պավել Գուբարևը հայտարարել է «Նովոռոսիա» կուսակցության ստեղծման մասին: