Այսօր Ժնևում մեկնարկում են իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետների երկօրյա բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
«Բանակցությունների գլխավոր նպատակն է միջուկային հարցով վերջնական համաձայնագրի ձեռք բերումը, որը կիրականացվի տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ընթացքում Իրանը կներկայացնի երկրի փոխարտգործնախարար Աբաս Արագչին, ամերիկյան կողմը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսն ու քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենսի Շերմանը:
Եվրամիության խորհրդակցություններին կմասնակցեն ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու նրա տեղակալ Հելգա Շմիդտը: